11804 դիտում
19:48 24-06-2015
Երևանում «ԲԱՔՈՍ» ռեստորանային համալիրի դիմաց ВАЗ 21099-ը բախվել է Mercedes-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի թիվ 103 հասցեի դիմաց` «ԲԱՔՈՍ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 31-ամյա Արա Գաբրիելյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 22 ԼՍ 767 համարանիշի և Երևանի բնակիչ, 22-ամյա Ալիկ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի 33 TՍ 280 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի` 2-ը Mercedes-ի միջից, 2-ը 099-ի` տեղափոխվել են Սուբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի վայրում գտնվող «ԲԱՔՈՍ» ռեստորանային համալիրի աշխատակիցներն ու քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկիանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեծն ԱՊՊԱ-ն դեպքի վայր ժամանեց 1 ժամ ուշացումով, իսկ գործակալն էլ իր ուշացումը պատճառաբանում էր, թե իրեն ոոշ են տեղեկացրել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է 099-ի վարորդը, ով բախվել է Mercedes -ին: Քննիչի հանձարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+