211652_close_icon
views-count12723 դիտում article-date 22:27 29-07-2015

Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ВАЗ 2104-ին, որին էլ բախվել է մեկ այլ Mercedes. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում Ամերիկյան դեսպանատան մոտ Երևանի բնակիչ Վահան Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 OS 102 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 2104 մակնիշի 34 FM 900 համարանիշի ավտոմքենային որին էլ բախվել է մեկ այլ Mercedes մակնիշի 27 UO 428 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին որտեղից վթարի վայր է ժամանել հետաքննիչ Վարդան Սարգսյանը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է ВАЗ 2104-ի և Mercedes մակնիշի 27 UO 428 համարանիշի ավտոմեքենայի վարորդների ինքնությունը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր