2794 դիտում
13:05 11-06-2016
Ինչպես ավարտվեց «Հանրապետության հրապարակում» իրար ծեծած Անուշի եւ Լուիզայի ծեծի պատմությունը
Անուշ Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի «Հանրապետության հրապարակում» կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով, պայուսակով, բջջային հեռախոսով հարվածել է ծանոթ Լուիզա Օհանյանի դեմքին, հրելով գցել է գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին` Լուիզա Օհանյանին պատճառելով վերին վերջույթների քերծվածքի արյունազեղումների ձևով:
Լուիզա Օհանյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր ծանոթ Անուշ Աղաբաբյանին, քաշքշել մազերից, ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին` Ա. Աղաբաբյանին պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ` աջ հոնքային, զույգ սրունքների շրջանների քերծվածքների, զույգ բազուկների, զույգ սրունքների շրջանների արյունազեղումների ձևով:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը որոշել է Անուշ Նորայրի Աղաբաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և Լուիզա Աղասիի Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել, թիվ ԵԿԴ/0033/01/16 քրեական գործի վարույթը կարճել` վերջիններիս հաշտության հիմքով:
Նմանատիպ նյութեր
2214 դիտում
17:04 14-06-2016
Քարերով նախկին փեսային ծեծած զոքանչի ու փեսայի պատմությունը ինչպես ավարտվեց
2748 դիտում
15:06 11-05-2016
Ի՛նչ հանգուցալուծում ստացավ կնոջ հեռախոսային զրույցը ձայնագրելու համար իրար ծեծած հարեւանների պատմությունը
Այս բաժնից
892 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1324 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
790 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch