211652_close_icon
views-count23032 դիտում article-date 20:22 25-03-2016

Դրանք սուտի են. ասում են` երկու տղեն պետք է իրար հետ պսակվեն, երկու աղջիկը` իրար, դրա համար էլ ամեն օր դմփցնում են իրար. Մանվել Գրիգորյան

Պատանի եւ երիտասարդ երկրապահների կրթական ծրագրերը, հայրենասիրական դաստիարակությունն առավել լիարժեք դարձնելու նպատակով Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է գործակցության հուշագրեր ստորագրել նախարարությունների, տարբեր հասարակական հաստատությունների հետ: ԵԿՄ վարչությունից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացնում են, որ այսօր հերթական հուշագրի ստորագրումն էր: Հերթական գործընկերը ՍԻԱՍ-ն է` Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիան: Երկրապահն ու ՍԻԱՍ-ը համագործակցության փորձ արդեն իսկ ունեն, պարզապես փաստաթղթային տեսքի բերվեցին հարաբերությունները: Ըստ այդմ` կողմերը պարտավորվում են սերունդների հայրենասիրական դաստիրակմանն ուղղված միջոցառումների մի ամբողջ շարունակական համալիր իրականացնել: Միջոցառման ժամանակ ակադեմիայի տնօրեն Արայիկ Բազինյանը ներկայացրել է ՍԻԱՍ-ի ղեկավարության, դասավանդող կազմի եւ սաների կոլեկտիվ դիմումը` ամբողջական կազմով ԵԿՄ շարքերն ընդունվելու մասին: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը իր ելույթում կարեւորեց պատանի երկրապահների դաստիրակությունն ու կրթումը եւ նշեց, որ իրենք ընդգծված կարեւորություն են տալիս պատանի ԵԿՄ-ականների դաստիրակությանը, որ թուրքերը, ադրբեջանցիները, Եվրոպան տեսնի եւ զարմանա, ինչպես նաեւ ավելացրեց. «Եսիմինչեր չենք արել, բայց աշխարհը տեսնելով այս երխաներին` զարմանում է: Ու մտածված եմ ես դա արել: Սուտի իրենցը դրել են, թե մարդասիրական են, բայց թե ինչ են սիրում, ես էլ չեմ իմանում: Գիտեք չէ՞, ինչ են սիրում. ասում են երկու տղեն պետք է իրար հետ պսակվեն, երկու աղջիկը` իրար: Մարդկային ոչ մի բան չեն սիրում: Դրա համար էլ ամեն օր դմփցնում են իրար, կոտորում են»: [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը Մանվել Գրիգորյանի ելույթը ներկայացնում է ստորեւ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր