2748 դիտում
15:06 11-05-2016
Ի՛նչ հանգուցալուծում ստացավ կնոջ հեռախոսային զրույցը ձայնագրելու համար իրար ծեծած հարեւանների պատմությունը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռոբերտ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ Հովիկ Մադոյանի տան բակում վերջինիս կնոջ հեռախոսային խոսակցությունը իր կնոջ` Հասմիկ Սահակյանի կողմից ձայնագրելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մեկ անգամ բռունցքով հարվածել է Հ.մադոյանի քթի շրջանին և 2-3 անգամ բռունցքով հարվածել է գլխի շրջանին պատճառելով ֆիզիկական ցավ: Այսինքն, Ռոբերտ Վարազդատի Մանուկյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Ռոման Մանուկյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հովիկ Սարիբեկի Մադոյանի տան բակում վերջինիս կողմից սեռական բնույթի հայհոյանք տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ մեկ անգամ ոտքով հարվածել է Հ.Մադոյանի որովայնի շրջանին այնուհետև իր ձեռքում եղած տուֆ քարի կտորով հարվածել է Հ. Մադոյանի գլխի շրջանին, որը նույն գյուղի բնակիչ Վալոդյա Պողոսյանի միջամտությամբ փոխել է ուղղությունը, դիպչել է ձախ ուսին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Այսինքն, Ռոման Ռոբերտի Մանուկյանին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Ռոբերտ Վարազդատի Մանուկյանի և Ռոման Ռոբերտի Մանուկյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել:
Նմանատիպ նյութեր
1374 դիտում
11:13 13-10-2022
Ինչ ավարտ կունենա Փաշինյան-Վանեցյան-Խաչատրյան հեռախոսային խոսակցությունները ձայնագրելու գործը․ «Ժողովուրդ»
2791 դիտում
13:05 11-06-2016
Ինչպես ավարտվեց «Հանրապետության հրապարակում» իրար ծեծած Անուշի եւ Լուիզայի ծեծի պատմությունը
2817 դիտում
19:21 21-10-2014
Նախկին ընկերուհուն փախցրած երիտասարդի և նրա ընկերոջ գործը հանգուցալուծում ստացավ
Այս բաժնից
850 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
961 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
688 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին