211652_close_icon
views-count11001 դիտում article-date 21:20 09-06-2016

Հրաժեշտ մանկապարտեզին. «Տարվա եղանակները» գեղարվեստական բեմադրությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաների մասնակցությամբ կայացավ վարչական շրջանի մանկապարտեզների ավարտական միջոցառումը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ավարտական խմբերի փոքրիկները ներկայացրել են «Տարվա եղանակները» խորագրով գեղարվեստական բեմադրությունը՝ համեմված հայկական տոնացույցի մանուկների կողմից ամենասպասված տոներին անդրադարձով: Վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ այս միջոցառումը արդեն դարձել է գեղեցիկ ավանդույթ և մանկապարտեզների ավագ խմբերի սաներին դպրոց ճանապարհելու յուրօրինակ հրաժեշտի հանդիսություն: Միջոցառմանը փոքրիկների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը,Երևանի ավագանու անդամներ: Ազգային, նաև համաշխարհային մշակույթների միաձուլմամբ համերգային ծրագիրը, ծնողների հավաստմամբ, դաստիարակչական և ուսուցողական բնույթ է կրել: Միջոցառմանը մասնակից բոլոր 500 փոքրիկները, դպրոցին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել են գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր