1942 դիտում
10:46 09-06-2016
Վարչապետի դեմ սրեր ճոճելուց առաջ գործի անցնել ու փոխել ԱԺ կանոնակարգը. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կառավարության մասնակցությունը խորհրդարանականների սրտով չէր:
Տարօրինակն այն է, որ կառավարությունը բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս սովորաբար որպես զեկուցող նախընտրում է խորհրդարան գործուղել ոչ առաջին դեմքերին: Գուցե սա մի հնա՞րք է` գործադիրի համար պատգամավորական հարցերից խուսափելու նպատակով:
Թե ինչու է կառավարությունը նման վերաբերմունք դրսևորում, մանավանդ երբ կա խնդիր ԱԺ քաղաքական կշռի ու դերի բարձրացման, խորհրդարանականներն իրենց ենթադրություններում հեռուն գնացին։ Ոմանք պնդում էին, որ գործադիրն ուղղակի արհամարհում է օրենսդիրին ու վերջինիս հետ իր հարաբերությունները դիտում զուտ վասալային հարթության վրա։
Ի՞նչ մեխանիզմներ կիրառել, որ կառավարությունը հարգի ընտրովի մարմնին` խորհրդարանին, ի՞նչ անել, որ «խոշորները»` բարձր պաշտոնյաները, համակարգի ղեկավարները, գոնե տարին մեկ անգամ բարեհաճեն ներկայանալ խորհրդարան ու հաշվետու լինել իրենց արած-չարածի համար, ի՞նչ քայլեր ձեռնարկել, որ կառավարությունը պետբյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացումը համարի սեփական պատասխանատվություն:
«Ինչու»-ների լուծման ճանապարհը գտնվեց` այն ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն է:
Իսկ գործող կանոնակարգով ինչպե՞ս է լուծվում այս հարցը։ Պարզվեց, որ այն իրականում թողնված է վարչապետի հայեցողությանը: Այսինքն՝ թե ո՞վ կգա ու կմասնակցի ԱԺ քննարկումներին, և եկողը կլինի կառավարության անդա՞մ, թե՞ լիազորված անձ` որոշողը վարչապետն է: Պատգամավորներից ոմանք շտապեցին հետևություն անել` կնշանակի այս ամենի մեղավորը հենց վարչապետն է, որ կա, նա է ԱԺ ուղարկում ոչ կոմպետենտ անձանց:
ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը խորհուրդ տվեց վարչապետի դեմ սրեր ճոճելուց առաջ գործի անցնել ու փոխել ԱԺ կանոնակարգը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
9978 դիտում
21:22 11-06-2017
Դաղստանի թանգարանից պատմական արժեք ունեցող արծաթե սրեր և դաշույններ են գողացել
1594 դիտում
10:58 25-11-2016
Ռուսաստանի Դաշնությունը չի ծրագրում փոխել ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին. «Հայոց աշխարհ»
2142 դիտում
15:42 30-04-2021
Պետք է փոխել իշխանությունը, փոխել մթնոլորտը. Ռոբերտ Քոչարյանը՝ արտագաղթի դեմ պայքարի մասին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1483 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»