Դաղստանի թանգարանից պատմական արժեք ունեցող արծաթե սրեր և դաշույններ են գողացել
Դաղստանի ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտնել է, որ Կուբաչինի գեղարվեստական իրերի կոմբինատի թանգարանից գողացել են պատմական արժեք ունեցող 6 սուր և 3 դաշույն: Այդ մասին գրում է izvestia.kiev-ը:
Ցուցադրանմուշները գողացել են Դախադաևի շրջանում: Հանցագործությունը, ենթադրաբար, կատարվել է հունիսի 10-ի գիշերը:
Հանցագործները գողություն կատարելու համար ջարդել են դռները` պատճառելով 3 մլն ռուբլու վնաս: