Ռուսաստանի Դաշնությունը չի ծրագրում փոխել ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին. «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունը չի ծրագրում փոխել ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով այն հարցին, թե ԱՄՆ-ն և Ֆրանսիան փոխել են իրենց համանախագահներին, արդյոք ՌԴ-ն ծրագրո՞ւմ է փոխել իր համանախագահին:
«Իգոր Պոպովը շարունակելու է զբաղվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով: Մենք սրանում որևէ քաղաքական բաղադրիչ չենք տեսնում»,- նշել է Զախարովան»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]