211652_close_icon
views-count5545 դիտում article-date 18:45 05-06-2016

Ծիծաղից մահ կարող է վրա հասնել ոչ թե ծիծաղից, այլ ծիծաղի պատճառով ներքին օրգանների վնասվածքից

Ծիծաղի ուսումնասիրությանն անդրադարձել է նաև Էմանուել Կանտը: Կանտը նշում է, որ ծիծաղի պատճառ կարող է ծառայել մտքի պատկերացումների խաղը, որի միջոցով ոչինչ չի իմաստավորվում և այդ խաղից ստացած հաճույքը կարող է հասցնել աֆեկտի: Ծիծաղը, ըստ նրա, աֆեկտ է, որն առաջանում է հանկարծակի՝ ոչնչի լարված սպասումից: Ծիծաղող մարդը հրաժարվում է զգացողությունից, գնահատականներից, մոռանում է ինչ-որ բանի նկատմամբ վերաբերմունքի մասին: Ծիծաղը ինչպես և մահը արդարացիորեն համարվում են մեծագույն հավասարիչ: Կոմիկ «դեգրադացիան» վերադարձնում է մարդուն զարգացման ստորին մակարդակի, այնպես որ մարդը դադարում է տարբերել լավը վատից, ողջամտությունը անմտությունից, գեղեցիկը տգեղից և այլն: Եթե օբյեկտը մեզանից ինչ որ չափով բարձր է, մենք մտովի այն իջեցնում ենք ծիծաղով, որի արդյունքում իջնում ենք ինքներս։

Նմանատիպ նյութեր