Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Նուբարաշենից Բարձրաշեն տանող, շուրջ 30 տարի անընդհատ փլուզվող և վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհը «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն ոչ թե հիմնանորոգում, այլ ստեղծում է պաշտպանիչ հենապատ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն շարունակում է Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման, կամ ավելի ճիշտ՝ նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն մեծ թափով աշխատանքները առաջ է տանում։
Այսօր արդեն ակնհայտ երևում է աշխատանքի դրական արդյունքը․ այն է՝ հաստ բետոնե հիմքի վրա արդեն տեղադրվում են միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ, որոնց բարձրությունը հասնում է մոտ 11 մետրի, իսկ հենապատի երկարությունը՝ մոտ 180 մետր։
SHAMSHYAN.com–ին զանգահարած մի քանի քաղաքացիներ նշում են, թե իբրև ամրանները ամբողջովին հին են, ինչ-որ փլուզման վայրից բերված, պանելների միջից հանված «արմատուրաներ» են։ Սակայն այդ ամենը կամ անտեղյակությունից է, կամ էլ միտումնավոր փորձում են «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի վրա, ինչպես ժողովուրդն է ասում, «բոչկա գլորել»։
Աշխատանքները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ շաբաթական 2-3 անգամ ստուգում է քաղաքապետի տեղակալը, ով անգամ լուսանկարների ու տեսանյութերի տարբերակները՝ կատարված աշխատանքների մասին, ներկայացնում է քաղաքապետին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն ճանապարհաշինարարության և կամուրջների վերանորոգման ու կառուցման հարուստ փորձ ունի, իսկ աշխատակիցները աշխատում են անգամ հանգստյան օրերին, որպեսզի մեկ օր շուտ ճանապարհը բացվի։
Ֆոտոլրագրողի հարցին՝ արդյոք սողանքային հատված համարվող այդ տարածքում հետագայում նորից սողանքներ տեղի չեն ունենա, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները տեղում հայտնեցին, որ ամեն մանրուք հաշվարկված է, և իրենք առաջին հերթին աշխատում են որակի վրա։
Նույնիսկ խոստովանեցին, որ աշխատակիցներից շատերը աշխատանքի բերումով նշված ճանապարհով են միշտ հասել Երևան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հոկտեմբերի 19-ին, ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ արդեն մեծ թափով առաջ էր ընթանում Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած, ամեն անգամ վերանորոգելուց հետո կարճ ժամանակում սողանքի հետևանքով վտանգավոր ճանապարհ դարձած հատվածում ճանապարհի նոր կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն սկսել էր հենապատի համար որպես հիմք հանդիսացող հատվածի բետոնապատումը, ինչից հետո մոտ 11 մետր խորությամբ հենապատ էր կառուցվելու, որի երկարությունը լինելու է 100-180 մետր, իսկ ճանապարհը ունենալու էր 7 մետր լայնություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, երկար տարիներ անընդհատ նորոգվող, հետո նստվածք տալու հետևանքով վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի վերակառուցումը շարունակվում էր մեծ թափով։
Հսկայական աշխատանքներ են կատարվել փորման ուղղությամբ, արդեն 11 մետր խորությամբ, մոտ 80 մետր երկարությամբ փորման աշխատանքները մոտենում են ավարտին։
Մի քանի օրերի ընթացքում ճանապարհաշինարարները, ովքեր այդ ոլորտում մեծ հեղինակություն են վայելում ու ունեն հարուստ փորձ, սկսելու են հենապատի կառուցման համար աշխատանքներ իրականացնել։
Ֆոտոլրագրողը հայտնել էր. որ անգամ շաբաթ և կիրակի օրերին ճանապարհաշինարարները չէին դադարեցնում իրենց աշխատանքը։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։