1054 դիտում
14:22 05-12-2024
Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ մանդատս վայր դնեմ, կարող է հասնել նրան, որ զրկվեմ մանդատից. Աղազարյան
Նորից եմ ասում, թող երկու տղամարդ լրագրող իմ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության կամ պարոն Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները, իմ նամակագրությունը ու գնահատեն՝ ինչքանով են դրանք շոկային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունները, թե ինձ վրա ինչ ճնշումներ են եղել, որ ես թիմից դուրս գամ պատերազմից հետո, դուրս գամ վարչապետի դեմ, և ես ինչ պատասխաններ եմ տվել դրանց, դրանք պետք չի նայել:
Այն գրառումները, որտեղ, որ իմ վրա բազմաթիվ ճնշումներ, բազմաթիվ, այսպես կոչված առաջարկություններ, այլ, այլ տիպի առաջարկություններ են եղել, և ես ինչ պատասխաններ եմ տվել, այդ մասը չկա երևի վարչապետի կամ վարչության սեղանին, որ ասեն՝ ապրի պարոն Աղազարյանը, այս էլ թողնենք էլի, տղա է, հիմա խոսացել է մեկի հետ, ի՞նչ կա այդտեղ»,- ասել է նա։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պետական անվտանգության, հակահետախուզական տվյալներ է հայտնել, նա ասել է. «Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում, չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթերի հետ, որոնք պարունակեն պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիա:
Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, պետության կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ այդ զոհը լինեմ»:
Նա նշեց, որ եթե ինքը խանգարում էր թիմին այդ հարցերը լուծելու համար, ապա թող այդ զոհն ինքը լինի: «Իմ՝ նախկին քաղաքական թիմի նվիրական երազանքները, որոնք մինչև երեկ ես կիսել եմ, բնականաբար, թող իրականություն դառնան, ես պատրաստ եմ»,- ասել է նա:
Աղազարյանը նաև նշել է, որ այդ նամակները եթե չհրապարակվեն, ինքն է հրապարակելու և հարցնելու՝ որտե՞ղ է իմ հանցանքը:
Դիտարկմանը՝ երեկ քաղաքացիները թվում էին, թե ինչ է նրան սպասվում ընդդիմանալու համար, նա ասել է. «Ձեր և քաղաքացիների երևակայությունները չեն բավարարի, որ պատկերացնեք, թե ինչ է սպասվում և ինչ վիճակում եմ ես, բայց ես պատրաստ եմ այդ զոհը լինել»:
Աղազարյանը նաև անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, թե բոլոր միջոցներով հասնելու է նրան, որ մանդատը վայր դնի Աղազարյանը, նա ասել է. «Ինքը չի կարող բոլոր միջոցներով հասնի նրան, որ իմ մանդատը վայր դնեմ, ինքը բոլոր միջոցներով կարող է հասնել նրան, որ ես մանդատից զրկվեմ, դրանք երկու տարբեր բաներ են»:
Հարցին էլ՝ հոգեպես ինչպե՞ս է իրեն զգում Աղազարյանն ասաց, որ ճնշված է, որ իր ընկերներին դրել են դժվար վիճակի մեջ, ասենք որ խուսափում են իրեն բարևելուց։

Նմանատիպ նյութեր
13410 դիտում
13:50 31-07-2020
Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ․ Արփի Փաշինյան
16110 դիտում
18:52 09-12-2018
Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ. Եթե մեղավորությունս ապացուցվի, մանդատս վայր կդնեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, «Ազատություն» ռ/կ
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց