211652_close_icon

Գողության փորձ՝ Շիրակի մարզում․Գյումրիում անհայտ անձը մուտք է գործել կոշիկի խանութ և փորձել նշված խանութում տեղադրված «Այ Դի» բանկի բանկոմատից կատարել գողություն

views-count1564 դիտում article-date 21:49 26-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 12-ին, գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սևակ 3 հասցեից գողացել են «Այ Դի» բանկի վճարային բանկոմատ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Աճեմյանի գլխավորությամբ։

Ժամանելել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Շիրակի մարզի բնակիչ 48-ամյա Վահան Մ․-ն ոստիկաններին ու պարեկներին հայտնել է, որ նոյեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում իրեն է զանգահարել նշված խանութի սեփականատեր, Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Արտյոմ Թ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 11-ի ժամը 18։00-ից մինչև նոյեմբերի 12-ի ժամը 10։30-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Պարույր Սևակ 3 հասցեում գտնվող կոշիկի խանութի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու միջոցով մուտք է գործել՝ փորձելով նշված խանութում տեղադրված «Այ Դի» բանկի բանկոմատից կատարել գողություն, սակայն բանկոմատի դրամապահոցը արգելափակվել է և գումար չի գողացել։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր