211652_close_icon

Արարատի մարզում հերթական դեպքն է տեղի ունեցել Սիս բնակավայրում. բախվել են մարդատար գնացքն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1117 դիտում article-date 12:20 27-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական անգամ գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Սիս բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար գնացքն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են «Opel»-ի և մարդատար գնացքի վարորդների ինքնությունները: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշած վայրում վերջին 10 օրվա ընթացքում սա 2-րդ դեպքն է, երբ բախում է տեղի ունենում գնացքի և ավտոմեքենայի միջև, նախորդ դեպքը, ցավոք, ողբերգական էր, իսկ տարածքում չկան ուղեփակոցներ, անհրաժեշտ կահավորանքը բացակայում է, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն ասում է, որ դա իր գործը չի, Արարատի մարզպետարանի և Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի գործն է: 
 
Մինչդեռ հանրապետությունում կան բազմաթիվ նմանատիպ ճանապարհներ, որտեղ ընդհանրապես կահավորանքը կարելի է համարել 0, ինչն էլ պատճառ է դառնում նման դեպքերի: 
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ճիշտ կանի՝ հետևություններ անի ու համագործակցի մարզպետարանների ու վարչական շրջանների ղեկավարների հետ՝ հրատապ կարգով այդ հարցերը լուծելու համար: 

Ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր