211652_close_icon
views-count28874 դիտում article-date 09:39 09-06-2015

Առեղծվածային մահ՝ Հյուսիսային պողոտայում. 93-ամյա տատիկը մահացել է պարանոցի օրգանների սեղմման հետևանքով

Երեկ՝ հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին 1-03 շտապ օգնության Կենտրոնի ենթակայանից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Սաբհա Մանսուրի դին: Տեղում դատաբժիշկը, զննելով, նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն ժամեր անց դատաբժշկական կենտրոնից ոստիկանություն տեղեկություն է փոխանցվել, որ 93-ամյա կնոջ մահվան պատճառը եղել է մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետևանքով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր