Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին «SHACMAN» բեռնատարը կողաշրջվել է. վիրավոր վարորդին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. օպերատիվ են գործել նաև բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում «SHACMAN» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Բերդի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Բերդի բժշկական կենտրոն»:
Փրկարարները վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար մոտ 1 ժամ օգտագործել են հատուկ տեխնիկա, այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները ավտոմեքենայի մեջ վարորդին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արայիկ Աբովյանի, դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ:
Վիրավորին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արշավիր Ղալթախչյանը, Վահե Ալթունյանն ու Աշոտ Մելիքբեկյանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, որ ահազանգողը չէր հայտնել, թե Բերդ-Ճամբարակ ճանապարհի որ հատվածում է տեղի ունեցել վթարը, իսկ այդ ճանաարհը մոտ 50 կմ երկարություն ունի:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:
Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։