211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Դաշտադեմ-Քարակերտ ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել Թալինի հրշեջ-փրկարարները, հիվանդանոցի բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count835 դիտում article-date 14:44 27-11-2025
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Դաշտադեմ-Քարակերտ ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներւում, Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Համլետ Չ.-ն իր վարած «Howo» մակնիշի բետոնախառնիչ բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 
  
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Միքայելյանի գլխավորությամբ: 

Տարածք սահամանզատել են նույն վաշտի պարեկ Հարություն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Մերի Քեշիշյանը: 
 
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր