Տիգրան Ավինյանի հետևողական աշխատանքի շնորհիվ վերջապես լուծվեց Աճառյան փողոցից դեպի Աբովյանի գայի պոստ տանող ճանապարհի՝ սովետական ու վերջին 30 տարվա ընթացքում չկարգավորվող արտաքին լուսավորության խնդիրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, որ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ վերջապես ամբողջությամբ լուծվեց Աճառյան փողոցից դեպի Կոտայքի մարզ տանող՝ մոտ 2 կմ երկարությամբ, մինչև Հյուսիսային ավտոկայան և ժողովրդին հայտնի «Աբովյանի գայի պոստ» տանող ճանապարհի արտաքին լուսավորության խնդիրը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ճանապարհահատվածում թե սովետական տարիներին, թե վերջին 30 տարվա ընթացքում ընդհանրապես արտաքին լուսավորություն չի եղել։
Եվ հիմնականում գիշերային ժամերին տեղի էին ունենում վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով, և հիմնական պատճառներից էր նաև արտաքին լուսավորության բացակայությունը։
Բազմաթիվ քաղաքապետեր Երևանը փոխեց, և բոլորը խոստանում էին, որ դա իրենց համար լուծելի հարց է, սակայն բոլոր քաղաքապետերն էլ մնացին «ճառ ասող կամ զանգ կախող»։
Միայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ օրերի ընթացքում ամբողջ այդ հատվածում արտաքին լուսավորության խնդիրը լուծվեց։
Հիմա արդեն LED լույսերը կօգնեն վարորդներին, որպեսզի տեսնեն փողոցի չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին և ավտոմեքենան արգելակեն։
Թեև ցանկալի է, որ հետիոտները նույնպես լինեն զգոն ու ամեն տեղից նման արագընթաց ճանապարհներում հետիոտային խախտումներ չանեն։
Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։