Ավտովթար` Լոռու մարզում. Ստեփանավանում ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ը և «Opel»-ը. 5 վիրավորներից մեկը երեխա է. օպերատիվ են գործել փրկարարներն ու Ստեփանավանի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքում ճակատ ճակատի բախվել են 22-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 35-ամյա Ալեքսանդր Ն.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ 21-ամյա Կարեն Ա.-ն, 22-ամյա Լիլյա Մ.-ն և 2-ամյա Ա. Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Հայրապետյանը, պարեկներ Սուրեն Հովհաննիսյանը, Հայկ Հովհաննիսյանը և Էդվին Ջիլավյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները ու տեսանյութը` Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։