211652_close_icon

Թող ձեր սկզբունքայնությունը միշտ լինի ձեր ամենամեծ ուժը, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում՝ արդարության հաղթանակի նոր վկայություն․ Բաբկեն Սեդրակյան

views-count586 դիտում article-date 15:21 23-10-2025
Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«Հակակոռուպցիոն կոմիտեի հարգելի՛ ծառայողներ

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ անգամ ընդգծում է այն պատասխանատու և պատվաբեր առաքելությունը, որը դուք իրականացնում եք ամեն օր՝ ծառայելով արդարության հաստատման և օրենքի գերակայության արժեքներին։

Դուք արդարության և ազնվության պաշտպաններն եք՝ ձեր հետևողական աշխատանքով ամրապնդելով իրավակարգը, վերականգնելով վստահությունը և ձևավորելով արդար հասարակության հիմքերը։

Թող ձեր սկզբունքայնությունը միշտ լինի ձեր ամենամեծ ուժը, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում՝ արդարության հաղթանակի նոր վկայություն։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում մասնագիտական հաջողություններ և ուժ՝ ձեր կարևոր ու պատվաբեր առաքելությունը շարունակելու համար։

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ
Բաբկեն Սեդրակյան»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր