2594 դիտում
17:18 15-05-2016
1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդն ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ պատմական որոշումը
Հայ ժողովրդի հոգու աղոթքը հիրավի մայիսյան է, քանզի մայիսը հայ ազգի համար հաղթանակների և ցնծությունների ամիս է: Հայն իր ճակատագրական հաղթանակների դափնեպսակը հյուսել է հենց մայիսին՝ նվիրելով մեզ ազգային գոյի և ինքնահաստատման կամք ու պատվանդան:
Մեր պատմության մայիսյան ամենաոգեղեն հաղթանակներից մեկն էլ Երևանի պետական համալսարանի` մեր հարատևության յուրօրինակ խորհրդանիշի հիմնադրումն է: Ստեղծվելով ծանր ու դժվարին ժամանակներում՝ այն դարձավ մեր ժողովրդի ոգեղեն փարոսը, հույսն ու անուրջը: Համալսարանի հիմնադրումով նաև հայ ժողովուրդը պատասխանեց ճակատագրին ՝ ջարդին, եղեռնին ու ավերումին հակադրելով իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին:
Համալսարանն առաջին իսկ օրերից իր սաների համար դարձավ անանց սիրո խորհրդանիշ, ստեղծագործական ներշնչանքի կենարար աղբյուր, թևեր տվեց նրանց՝ ուղի հարթելով դեպի իմացության խորքերն ու գիտության լույսը:
Ի՛մ համալսարան, քո ջերմությամբ լի սրահներում ու մտքի խորաններում կրթել ու դաստիարակել ես հազարավոր սերունդների, ովքեր այսօր աշխարհի տարբեր ծայրերից սփռում են այն լույսը, որ քեզնից են ստացել: Ի՛մ համալսարան, քո մայրաշունչ գիրկն այսօր էլ բաց է երիտասարդների համար, որ նրանց համար դառնաս ոչ միայն գիտելիքների մայր օջախ, այլև լինես նրանց զարթնող մտքի դայակն ու խորհրդատուն, նրանց պատանեկան երազների վկան և ուղենիշը:
Մե՛ր Մայր համալսարան, համոզված ենք, որ շարունակվելու է քո հավերժի երթը, որ քո գարունները ծաղկառատ են լինելու, և ինչպես քո օրհներգում է ասված, «Դու հար ցնծալու ես քո վարար լույսով, շողակնյա, Հայոց համալսարա՜ն»:
Նմանատիպ նյութեր
2076 դիտում
10:55 12-09-2019
Խորհրդարանն ընդունեց 1 անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը
1874 դիտում
12:38 03-02-2014
Ջիու Ջիթսուի տեխնիկան` 1919 թ-ի տեսանյութում
Այս բաժնից
445 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
466 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները