Երևանում Հրազդանի կիրճով հոսող՝ երբեմնի մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի. Շրջակա միջավայրի նախարարությունն անելիք չունի՞. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մինչ կառավարության օժանդակությամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով՝ քաղաքապետարանի համապատասխան վարչության և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանի գլխավորությամբ Հրազդանի կիրճում իրականացվում է բարեկարգում, 2 օր է՝ Հրազդան գետն ամբողջությամբ կորցրել է իր մաքրությունը։
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզ ջրի փոխարեն ցեխաջուր է հոսում։ Զարմանալիորեն դեռևս հայտնի չէ, թե ինչու պետք է երբեմնի զուլալ, մաքուր ջրի փոխարեն ցեխաջուր հոսի, և դա այն դեպքում, երբ ոչ ձնհալ կա, ոչ էլ եղանակն է անձրևային։ Երևի թե խնդրով պետք է զբաղվեն Շրջակա միջավայրի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։