1919-ից մինչև այսօր. Հայաստանի գլխավոր դատախազները․ Iravaban.net
Iravaban.net-ը ներկայացնում է 1919 թվականից առ այսօր ՀՀ գլխավոր դատախազներին և նրանց կենսագրությունը։
Աննա Վարդապետյան
Ծնվել է 1986թ. փետրվարի 18-ին, ք․ Երևանում
Աշխատանքային գործունեություն
29․06․2022 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազ
02.03.2020 – 14.09.2022 թթ․ – ՀՀ վարչապետի օգնական
2010 թ․-ից առ այսօր – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, 2017 թ․-ից՝ նույն ամբիոնի դոցենտ
04.2019 – 11.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
04.2018 – 04.2019 թթ․ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
07.2014 – 04.2018 թթ․ – ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
03.2013 – 07.2014 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
03.2009 – 03.2013 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական
12.2008 – 03.2009 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ
10.2008 – 12.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ
04.2007 – 10.2008 թթ․ – ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ:
Արթուր Դավթյանը պաշտոնավարել է 2016-2022թթ.
Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական
ՀՀ Ազգային ժողովի՝ 15.09.2016թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:
Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:
1985-1995թթ հաճախել է Հոռոմի միջն. դպրոց և արժանացել «Ոսկե մեդալի»:
1995-1999թթ. ընդունվել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
1999-2001թթ. ընդունվել և ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան: 2001-2004թթ. ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան՝ ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում:
2005թ.-ին ապրիլի 28-ին ԵՊՀ մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հանցագործություններ քննելիս տակտիկական հնարքների կիրառման թույլատրելիության սահմանները» թեմայով:
17.06.2005թ.-ին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2000-2001թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ուսումնական լաբորատորիայում՝ ավագ լաբորանտ, 2001-2005թթ.-ին լաբորատորիայի վարիչ:
2000-2006թթ. աշխատել է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս:
2006-2007թ.-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ: 2007-2008թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:
2008-2012թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
2012-2013թթ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ:
2013-2016թթ. – Երևան քաղաքի դատախազ:
2016թ. հունիսի 22-ի՝ ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Դասախոսել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական մանկավարժական համալսարանում:
2017թ.-ին Հանրապետության նախագահի հրամանագրով Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2021թ. ապրիլի 20-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:
Արթուր Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով:
Արժանացել է նաև գերատեսչական այլ պարգևների: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Գևորգ Կոստանյան

2013-2016թթ.
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:
ՀՀ Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:
2011-2013թթ.՝ ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2008-2011թթ.՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:
2006–2008թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2006թ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2003–2004թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2001-2003թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական: 1999–2001թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
1995-1999թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:
2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։
Աղվան Հովսեփյան
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական
1998-1999թթ, 2004-2013թթ.
Ծնվել է 1953թ, Երևանում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
Դատախազության համակարգում է 1974 թվականից` քննիչ, դատախազի ավագ օգնական, ՀԿԳ քննիչ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ:
1998-1999թթ` ՀՀ գլխավոր դատախազ, ապա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2004-2013թթ` ՀՀ գլխավոր դատախազ:
Օրինականության և իրավակարգի պահպանման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով և «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Հայրենիքին մատուցած ծառայության համար», «Մարտական Զորակցության», «Սարդարապատի 90-ամյակ», «Մարտական համագործակցության համար», «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալներով: ՌԴ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով, «Գրաֆ Շերեմետևի ֆոնդի» շքանշանով:
Արամ Թամազյան
Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ
2001-2004թթ.
Ծնվել է 1952թ, Աշտարակ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1984թ, աշխատում է ՀՀ դատախազության համակարգում, ՀԿԳ քննիչ, Արմավիրի շրջանի դատախազ, Երևան քաղաքի դատախազ: 2001-2004թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: Իրավաբանական գիտությունների դոկտոր է, վաստակավոր իրավաբան, Արդարադատության պետական խորհրդական: Արժանացել է պետական, կառավարական և գերատեսչական բազմաթիվ պարգևների: Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մխիթար Գոշ, Իրավակարգի ամրապնդման համար, Օրենքի պատվար, ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար եւ այլ մեդալներով ու պարգեւներով: Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով` օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Ա. Թամազյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի կոչում:
Բորիս Նազարյան

1999-2001թթ.
Ծնվել է 1958թ, Արարատ քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է որպես իրավախորհդատու, շրջանային դատախազի օգնական, Արարատի շրջանի դատախազ, Արարատի մարզի դատախազ: 1999-2001թթ, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
Հենրիկ Խաչատրյան
1997-1998թթ.
Իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, սահմանադրագետ, Արդարադատության պետական խորհրդական
Ծնվել է 1939 թվականին մայիսի 22-ին, Լենինականում:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, դասավանդել նույն ֆակուլտետում:
Աշխատել է շրջանային դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, ԱԺ իրավաբանական բաժնի վարիչ, Սահմանադրական դատարանի անդամ:
1995 թվականին եղել է ՌԴ տնտեսագիտության, ֆինանսների և իրավունքի ակադեմիայի անդամ:
Հենրիկ Խաչատրյանի անունն է կրում Երևանի 199 միջնակարգ դպրոցը:
Հենրիկ Խաչատրյանը բազմաթիվ հոդվածների և գրքերի, աշխատությունների հեղինակ է, համահեղինակ, որոնք վերաբերում են պետական, սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։
Հենրիկ Խաչատրյանը 20 գրքերի և մոտ 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնցից են՝ «Հայկական ՍՍՀ պետական իշխանության տեղական մարմինները ներկա ժամանակաշրջանում», «Ագիտատոր և պրոպագանդիստ», «ՍՍՀՄ-ում ազգային-պետական շինարարության սահմանադրական հիմունքները», «Իշխանությունների տարանջատում և պառլամենտարիզ», «Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը», «Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը», «Սահմանադրությունը և կոնստիտուցիոնալիզմի հիմնահարցերը» և այլ աշխատություններ:
Մահացել է 1998 թվականին:
Վլադիմիր Նազարյան
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Դատախազ 1988-1990թթ,
Ծնվել է 1932թ, Էջմիածին քաղաքում: Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Դասավանդել է նույն ֆակուլտետում: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1988-1990թթ, զբաղեցրել է ՀԽՍՀ դատախազի պաշտոնը: Հետագա տարիներին աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում (Իրավաբանական բաժնի վարիչ) և Սահմանադրական դատարանում: Իրավագիտության հարցերին նվիրված բազմաթիվ հետազոտությունների հեղինակ: Մահացել է 2002 թվականին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում