Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Ճրագ Հոլլ» ռեստորանում. հնչել են կրակոցներ. քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են մասնակիցներից մի քանիսին, դեպքի վայրում էլ՝ «Porsche Cayenne» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ օդաճնշիչ ատրճանակից հնչել է կրակոց։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան փողոցում գործող «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի ու հնչել են կրակոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները և ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։
Ոստիկանները դեպքի վայրից կարողացել են 4 հոգու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Ավանի բաժին, որից հետո ոստիկանության Ավանի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ, պարզել են, որ անձնական հարցերի շուրջ նշված ռեստորանային համալիրի «կուպեներից» մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի և այդ ժամանակ էլ օդաճնշիչ ատրճանակից կրակոց են արձակել։ Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Իսկ նշված «կուպեն» տակնուվրա է եղել, որտեղ հայտնաբերել են քարեր, կոտրված շշեր ու վնասված գույք։ Իսկ ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում հայտնաբերել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են արնանման հետքեր։
Կարճ ժամանակում քրեական ոստիկանները ավտոկայանատեղիում հայտնաբերել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, որի մեջ էլ եղել է փայտե մահակ (դուբինկա):
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, ինչից հետո դեպքի վայր են ժամանել նաև քննիչներն ու քննչական կոմիտեի քրեագետը։
Գիշերը Ավանի ոստիկանների ահազանգով ոստիկանության բաժին է ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որտեղ տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել վիճաբանության մասնակիցներից մեկին, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Այս պահին ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները ու ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի վայրից ճողոպրած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։