Աջափնյակի Առաքելյան փողոցում «Վեոլիա ջրի» փորած «խրամատները» դարձել են փորձանք. շտապօգնությունը չի կարողանում մոտենալ բուժառուին, տարեցներն էլ մի քանի անգամ հայտնվել են փոսում․ թաղապետարանից ասել են՝ ասֆալտ ու բիտում չունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ միշտ բարձրաձայնում ու նաև խիստ հանձնարարականներ է տալիս այն ընկերություններին, մասնավորապես շինարարական կազմակերպություններին ու «Վեոլիա ջուր» ընկերությանը, ովքեր եթե ճանապարհներին կատարում են ջրախողովակների փոխարինման կամ այլ աշխատանքներ, ապա դրանից հետո պարտավոր են իրենց փորած փոսն ամբողջությամբ ասֆալտապատել, հակառակ դեպքում վարչական շրջանների ղեկավարները պետք է ցուցաբերեն հետևողականություն և պարտավորեցնեն, որ իրենց «եփած բորշչը» կիսատ չթողնեն ու կատարեն ասֆալտապատում։
Մինչդեռ 3 ամիս է՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը ոչինչ չի կատարում Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցում մոտ 250 մետր երկարությամբ իրենց կողմից ջրախողովակների փոխարինման հետևանքով առաջացած փոսերը ասֆալտապատելու ուղղությամբ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեներին՝ ասելով․
«3 ամիս առաջ «Վեոլիա ջրից» եկան, ամբողջ փողոցը քանդեցին, փոխեցին ջրագծերը, ինչը մեզ մոտ մեծ ոգևորություն առաջացրեց, շատ էինք ուրախացել, բայց լավ գործը կիսատ թողեցին։ Խողովակների փոխարինման ժամանակ փոշին մեզ խեղդում էր, բայց ոչ մի բողոք չէինք ներկայացնում, քանի որ տեսնում էինք, որ լավ գործ են անում։ Բայց ում է պետք, որ այն անավարտ են թողել։ 3 ամիս է փոշին սպանում է, էլ չենք ասում, որ փողոցում տարեցներ կան բնակվող, որոնց համար Երևանի 103 շտապօգնություն ենք զանգում, ովքեր շատ արագ ժամանում են, բայց ավտոմեքենայով չեն կարողանում մոտենալ բուժառուի տուն, ստիպված պացիենտներին պատգարակով ենք էդ 200-250 մետր ճանապարհով մոտեցնում շտապօգնության ավտոմեքենային։
Զանգում ենք «Վեոլիա ջուր», զանգում ենք Աջափնյակի թաղապետարան, հստակ պատասխան չեն տալիս։ Թաղապետարանից ասում են՝ ասֆալտը պրծել է, բիտում չկա, էնպիսի պատասխան են տալիս, որ եփած հավի ծիծաղն էլ կգա։ Հիմա ինչ անենք, որոշել ենք բերենք էս փողոցում մի երկու բուտկա դնենք ու վստահ ենք մի 2 վայրկյան հետո թաղապետն իր շքախմբով կգա ու էդ ժամանակ երևի թե որոշի, որ Վեոլիա ջուրը իր գործը ավարտին հասցնի, հակառակ դեպքում դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ գուցե քաղաքապետի միջամտությունը օգտակար լինի»։
Բնակիչներից տարեց մի տատիկ էլ իր զայրույթն էր ուղղում՝ ասելով, որ արդեն 3 անգամ հայտնվել է «Վեոլիա»-ի փորած փոսում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։