Վաղարշապատ խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են մինչև դպրոցներ ու մանկապարտեզներ․ բնակիչներն էլ ասում են՝ քարին ասես, թե քաղաքապետին և «Վեոլիա ջրին», ցուցաբերում են անտարբերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վաղարշապատ խոշորացված համայնքի Զվարթնոց թաղամասի 7-րդ՝ 5 հարկանի, 5 մուտքանի շենքի ու դրան հարակից սեփական տների, երկու դպրոցներ տանող ճանապարհին երկար ու ձիգ տարիներ է տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում Էջմիածնի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանի և «Վեոլիա ջուր» ընկերության Վաղարշապատի տեղամասի պատասխանատուներին՝ ասելով, որ թե՛ «Վեոլիա ջուրը», թե՛ քաղաքապետարանը ցուցաբերում են քար անտարբերություն, մինչդեռ ամբողջ տարածքը պատված է գարշահոտով ու պատճառը դիտահորերից դուրս եկող կեղտաջուրն է։
Բնակիչներն ասում էին. «Էս խնդիրը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի։ Ճիշտ է, մի քանի անգամ «Վեոլիա ջուրը» եկել, հատուկ մեքենայով փչել ու խցանումը վերացրել է, սակայն երկու օր անց նույն պատկերն է, ինչպես հիմա։ 1 շաբաթից ավելի է էս վիճակն է։ Զանգահարում ենք Էջմիածնի քաղաքապետարան, կարծես առաջնորդվեն «Էշ, մի սատկի, գարուն կգա» կարգախոսով, զանգում ենք «Վեոլիա ջուր», եթե սկզբից սիրով պատասխանում ու ասում էին՝ տեղյակ ենք, կգանք, հիմա երևի մեր հեռախոսահամարները գցել են չոռնի։ Եթե քաղաքակիրթ երկիր լինեինք, քաղաքապետին ու «Վեոլիա ջրին» կգցեին չոռնի, քաղաքապետին՝ որպես թիվ մեկ պաշտոնյա, «Վեոլիա ջրին»՝ որպես պատասխանատու, մինչդեռ այդ երկու կառույցները մեզ համար կարծես հայտնված լինեն կարմիր մոլորակում, չկան ու չկան։ Դե մարզպետ Վահրամ Խաչատրյանի մասին իմաստ էլ չունի խոսել, որովհետև մարզպետարան զանգահարում ես, ասում են՝ զանգահարեք քաղաքապետարան ու «Վեոլիա ջուր»։ Առաջ երբ մարզպետը Դավիթ Խուդաթյանն էր, ու նման խնդրի մասին տեղեկացնում էինք մարզպետարանին, 1-2 օրում խնդիրը լուծվում էր։ Հիմա կրակն ենք ընկել, որ Դ․ Խուդաթյանը էլ մարզպետ չի։ Իսկ ներկա մարզպետին ասես՝ մեր թաղամասի տեղը գիտե՞ս, կարող է զարմացած աչքերով էնպես նայի վրադ, որ փոշմանես էդ հարցը տալու համար։ Հիմա չգիտենք էլ որ կառույցին դիմենք։ Էս կեղտաջրի միջով երեխաները դպրոցներ են գնում, ծնողները երեխաներին մանկապարտեզ են տանում, գնում ենք խանութներից գնումներ կատարելու, խանութ էլ չենք կարողանում մտնել, կեղտաջուրը իր սև գործն է անում, հոտն էլ խեղդում է։ Երևի ամենաճիշտ քայլը կլինի այն, որ դիմենք կտրուկ միջոցների, այն է՝ հենց մեր մոտով անցնող Էջմիածին-Արմավիր ճանապարհը կաթվածահար անենք ու էդ ժամանակ գուցե որոշեն, որ էս հարցը պետք է վերջնականապես լուծել։ «Վեոլիա ջուրը» եկավ, մի քանի գործ արեց, ճանապարհներն էլ սարքեց ավերակ ու այդքանով իր գործը համարելով ավարտված՝ գնաց ու գնաց»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրեր առաջ երբ ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էինք հրապարակել Էջմիածին քաղաքի անբարեկարգ՝ փոշով ու ցեխով պատված փողոցների մասին, քաղաքապետ Ա․ Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջով մի դարակազմիկ պատասխան էր գրել՝ մեղադրելով լրագրողներին, թե Երևանից գալիս, հասնում են այստեղ ու վատ բաներ գրում։ Իսկ ամբողջ Էջմիածինն իրեն այնպես է ընդունում, որ ոչ մի քաղաքապետի այդպես չի ընդունել։ Լավ կլինի, որպեսզի քաղաքապետ Ա․ Մեխակյանը մի օր «Դերվիշի» կերպարով շրջի Էջմիածնում ու հարակից վարչական շրջաններում ու այդ ժամանակ կիմանա իրականությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։