211652_close_icon
views-count1075 դիտում article-date 20:11 28-10-2026

ԹՐԻՓՓ-ի շրջանակում ավտոճանապարհի հետ կապված դեռևս կոնկրետությունը չկա. Մհեր Գրիգորյան

Tert.am-ը գրում է․ ԹՐԻՓՓ նախագծի դեպքում երկաթգծի հետ կապված օգտագործվելու է նույն տարածքը, որով երկաթգիծը անցել է  խորհրդային ժամանակներում, երկարությունը կազմում է  շուրջ 42 կմ, անցնում է  Արաքսի հովտով, այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին՝ ի՞նչ կոնկրետ տարածք է ներառում ԹՐԻՓՓ նախագիծը, ՀՀ ինքնիշխան տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն է ներառում։

Գրիգորյանն ասել է, որ այդ հատվածում որևէ մասնավոր հող գոյություն չունի, որովհետև սահմանային շերտ ու սահմանային գոտիներով է  անցնում։

«Երկաթգիծը լինելու է դասական, ռեգիոնալ նշանակության երկաթգիծ, լինելու է մեկ գծային»։

Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, նա նշել է, որ կոնկրետությունը դեռևս վերջնական չէ, ինչո՞ւ՝ որովհետև այդ ավտոճանապարհը պետք է ունենա ռեգիոնալ նշանակության պարամետրեր, չի կարող լինել ցանկացած տեխնիկական տեսքի, որովհետև մրցունակ չի լինի։

«Բարդությունն ինչո՞ւմն է  կայանում. Նախիջևանի մասում միացման հատվածը շատ նեղ է զուտ աշխարհագրական տեսանկյունից։ Դա է պատճառը, որ տեխնիկական փորձաքննությունների կարիք կա, այդ թվում թունելների կամ ոչ թունելերի, աշխատանքները դեռևս ավարտված չեն, այդ իսկ պատճառով չեմ կարողանում կոնկրետ պատասխան տալ»,-նշել է փոխվարչապետը։

Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ  լայնության հետ կապված խուսափում են որևէ հստակություն մտցնել։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով, ընդդիմությունը հարցնում է որքա՞ն է  ԹՐԻՓՓ-ի լայնությունը, քանի որ նրանց մոտ թյուրըմբռնում կա, որ ԹՐԻՓԸԸ-ը ոչ թե նախագիծ է, այլ տարածք, որը վարձակալությամբ տրվում է այլ պետության։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր