1376 դիտում
15:52 22-12-2015
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ամփոփեց 2015-ը և հաստատեց 2016թ-ի. բյուջեն
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում լսվել է 2015թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2016-ի բյուջեն: Նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ ոլորտների, մանրամասն ներկայացրել է տարեկան կտրվածքով կատարված աշխատանքները, մասնավորապես սոցիալական ոլորտում` երիտասարդ ընտանիքների աջակցման, աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև անցնող տարում կատարված ծավալուն շինարարական աշխատանքները, որի արդյունքում ձևավորվել են 5 նոր լաբորատորիաներ և վերանորոգվել ու վերազինվել 15 լսարաններ, այդ թվում՝ դպրոցում և քոլեջում: ՃՇՀԱՀ-ի կողմից միջազգային համագործակցության դաշտում տարվող աշխատանքների հետ կապված էլ ռեկտորը առանձնակի կարևորել է միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում համալսարանը վերջերս ստացավ 5 տարի ժամկետով միջազգային հավաստագիր:
«Այժմ աշխատանքներ են տարվում մասնագիտական` ծրագրային միջազգային հավատարմագրման ուղղությամբ», - նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորն ու, օգտվելով առիթից, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ համալսարանի զարգացմանը նպաստող քաղաքականությունը խրախուսելու համար: Գագիկ Գալստյանը նաև հավելել է, որ որդեգրելով պրակտիկ աշխատանքների ծավալի ավելացման քաղաքականություն՝ համալսարանը գալիք տարում ևս ձեռնամուխ է լինելու նոր լաբորատորիաների ստեղծմանը:
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ խորհուրդը հավանության է արժանացրել կատարված աշխատանքներն ու հաստատել համալսարանի 2016 թվականի բյուջեն:
«Իսկապես ծավալուն աշխատանք է իրականացվել, ինչի համար շնորհակալ ենք համալսարանի ողջ աշխատակազմին: Ու հաշվի առնելով, որ սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է, առիթն օգտագործելով շնորհավորում եմ համալսարանի ողջ աշխատակազմին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում եմ, որ 2016 թվականը լինի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1669 դիտում
15:29 31-10-2014
Գագիկ Գալստյանն ընտրվել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր
Այս բաժնից
757 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
862 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
610 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին