Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հոկտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Արման Թ․-ի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Վահե Գ․-ի վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արման Թ․-ն, Վահե Գ․-ն, վերջինի ուղևորներ՝ Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Նարինե Մ.-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Ռաֆիկ Ա․-ն,19-ամյա Դավիթ Գ.-ն, Երևանի բնակիչ 20-ամյա Զորիկ Բ.-ն, Վայոց ձորի մարզի բնակիչ 26-ամյա Ժիրայր Մ.-ն, Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ն, 20-ամյա Հայկ Ա.-ն և Երևանի բնակիչ 19-ամյա Մովսես Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արարատ Շահբազյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Ճամբարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։