27870 դիտում
14:11 29-03-2016
Աշոտը դանակի հարվածներով սպանել է ընկերոջը, ով սեռական կապի մեջ է եղել իր կնոջ հետ. ինչպե՞ս է այդ մասին իմացել
Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջ` Սառա Միքայելյանի և մտերիմ ընկերոջ` Սամվել Կիրակոսյանի հակաբարոյական գործողությունների հետևանքով առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ սպանել է Ս. Կիրակոսյանին:
Այսպես. Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Աշոտ Բադալյանը կնոջ` Սառա Վահագնի Միքայելյանի կողմից իր մտերիմ ընկերոջ` համագյուղացի Սամվել Կիրակոսյանի հետ իրեն դավաճանելու վերաբերյալ կասկածներ ունենալով` ուսումնասիրել է կնոջ բջջային հեռախոսը և պարզել է, որ վերջինս սեռական կապի մեջ է գտնվում Ս. Կիրակոսյանի հետ: Այդ մասին խոսել է նաև կնոջ հետ , որի ընթացքում վերջինս խոստովանել է իր և Ս. Կիրակոսյանի միջև առկա սեռական կապի մասին:
Աշոտ Բադալյանը գարեջրատանը հանդիպել է Սամվել Կիրակոսյանին, ով եղել է իր սիրուհի Գոհար Հաջիպողոսյանի հետ: Անմիջապես դուրս է եկել գարեջրատնից և նստել նրա դիմաց գտնվող զրուցարանում: Քիչ անց Ս. Կիրակոսյանն ընկերուհու հետ դուրս է եկել և նստելով նրա <<Շեվրոլետ>> մակնիշի ավտոմեքենան` հեռացել են:
Կրկին հիշելով կնոջ դավաճանության մասին և պատկերացնելով, որ Գոհարի փոխարեն իր մտերիմ ընկերը սիրահետում է իր կնոջը, խանդի հողի վրա ցանկացել է պատժել Ս. Կիրակոսյանին: Մեկնել է տուն. ավտոմեքենան կայանել ավտոտնակում և ոտքով շարժվել Սամվել Կիրակոսյանի գտնվելու վայր: Ժամը 00:30-ի սահմաններում հասնելով Գայ գյուղին հարակից դաշտամիջյան` Ս. Կիրակոսյանին պատկանող լճերի հատված` նկատել է կայանված ավտոմեքենան, իսկ Ս. Կիրակոսյանն ու իր ընկերուհին գտնվել են ավտոմեքենայի սրահում: Երբ Ս. Կիրակոսյանն իջել է մեքենայից, Ա. Բադալյանը հայտնվելով իր կնոջ և մտերիմ ընկերոջ հակաբարոյական գործողությունների հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, իր մոտ մշտապես պահվող ծալովի դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել Ս. Կիրակոսյանի մարմնի տարբեր հատվածներին և հեռացել դեպքի վայրից:
Ստացած մարմնական վնասվածքներից Ս. Կիրակոսյանը հիվանդանոցում մահացել է:
Այսինքն, Աշոտ Գագիկի Բադալյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 105 հոդվածի 1-ին մասով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3221 դիտում
15:24 21-10-2015
30-ամյա Արարատը դանակի բազմաթիվ հարվածներով փորձել է սպանել նախկին կնոջը․ ինչպե՞ս է տուժողը ողջ մնացել
16686 դիտում
10:21 27-02-2014
Գյումրիում 32-ամյա ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է 28-ամյա կնոջը
30855 դիտում
21:02 27-10-2014
Դաժան սպանություն Երևանում. 69-ամյա ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը
Այս բաժնից
1048 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1138 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1342 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ