211652_close_icon
views-count30780 դիտում article-date 21:02 27-10-2014

Դաժան սպանություն Երևանում. 69-ամյա ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, այսօր` հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 7 ենթակայանի բուժբրիգադը քաղաքացու ուշաթափության կանչով մեկնել է Հարավ- արևմտյան Ա-3 թաղամասի 13-րդ շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին շտապօգնության բրիգադը տեղեկացրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին: Նշված շենք են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը` Մալաթիայի ոստիկանապետ Ավետիկ Աբրամյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանի գխավորությամբ քննչական խումբը: Օպերատիվ քննչական խումբը բնակարանում հայտնաբերել է թոշակառու` 62-ամյա ՄելանիաՊողոսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` կինը մահացել է դանակի մի քանի հարվածներից, որոնք ստացել է մարմնի տարբեր մասերում: Ֆտոլրագրողի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով արդեն ձերբակալվել է նույն հասցեի բնակիչ, 69-ամյա Ազատ Մնացականյանը, ով խոստովանել է, որ տանը ծագած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել իր և կնոջ միջև, որի ժամանակ գաղտնի փականով դանակով ինքը հարվածներ է հասցրել կնոջը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սասուն Խաչատրյանը: Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նմանատիպ նյութեր