211652_close_icon
views-count16659 դիտում article-date 10:21 27-02-2014

Գյումրիում 32-ամյա ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է 28-ամյա կնոջը

Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ շտապ օգնության մեքենան մարմնական վնասվածքներով երիտասարդ կնոջ է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցները Կումայրիի ոստիկանպետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Գյումրի քաղաքի Խրիմյան 15 թաղամասի բնակիչ, 28-ամյա Լիանա Մանուկյանը, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մարմնի վրա ունեցել է սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հետքեր: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզում են, որ Լ. Մանուկյանին տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսինը՝ 32-ամյա Գրիգոր Գրիգորյանը: Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում ամուսինը մեղայականով ներկայացել է Կումայրիի ոստիկանություն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահան Սամվելյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Գ. Գրիգորյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին, որ ամուսիններն ունեն 6-ամյա որդի, և որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա, և հիմնականում մեղադրում էին սպանվածի մորը, ով անընդհատ անհարկի կռիվ է գցում ամուսինների միջև: Բանը հասել էր նրան, որ 1 անգամ արդեն ամուսնալուծվել էին, իսկ հետո, երբ սպանվածի հայրը Ռուսաստանից վերադարձել է Հայաստան, նորից միացել են ու համատեղ կյանք սկսել վարել: «Եթե զոքանչը չխառնվեր ու «կրակի վրա յուղ չլցներ», ապա էսօր էդ մատղաշ էրեխեն չէր որբանա»՝,-ասում էին նրանք՝ նկատի ունենանլով, որ մայրը մահացավ, իսկ հայրը՝ կդատապարտվի, սակայն դա իրականություն է, թե ոչ, պետք է պարզվի հարուցված քրեական գործի քննության ընթացքում: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք խոհանոցային 2 դանակները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր