211652_close_icon
views-count4308 դիտում article-date 21:57 21-03-2016

Տեղի ունեցավ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով գրական- երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան

Մարտի 21-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան: «Հայաստանի պետական ֆիլհարմոնիան թեպետ համերգային կառույց է, սակայն մենք կարևորում և արժևորում ենք ժամանակակից պոեզիան: Ցանկանում ենք մեր գրողներին, ստեղծագործողներին հնարավորություն ընձեռել ժամանակ առ ժամանակ կապ հաստատել իրենց ընթերցողների հետ: Այս միջոցառման ընթացքում հնչեցին ինչպես բանաստեղծություններ, այնպես էլ նրանց խոսքերով գրված երգեր»,- ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, ով նաև նկատեց՝ ստեղծագործող մարդն անընդհատյա կապի մեջ պետք է լինի հանդիսատեսի հետ, որպեսզի նորովի ընկալի կյանքի ռիթմը և այն արտացոլի իր ստեղծագործություններում: Երեկոյին հանդիսատեսի դատին ներկայացվեց ինչպես ժամանակակից գրականության կայացած, իրենց ուրույն ձեռագիրն ունեցող բանաստեղծների, այնպես էլ գրականության դաշտ նոր մուտք գործող երիտասարդ գրողների գործեր` Սոնա Վան, Ղուկաս Սիրունյան, Հուսիկ Արա, Նանե, Խաչիկ Մանուկյան, Էդուարդ Հարենց, Նոնա Պողոսյան, Անի Տեր-Գուլանյան, Բենիկ Ստեփանյան, Նարինե Ավագյան, Առնելա Այվազյան, Ինգա Իսահակյան, Սուսաննա Հայուհի Ղազարյան: Կարդացին՝ ասմունքողներ Սամվել Թոփալյանը, Անուշ Գալստյանը և հեղինակները: Միջոցառումը վարեց գրականագետ Անի Փաշայանը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կարևորում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ սա լավ հնարավորություն է տարբեր սերունդների ստեղծագործողներին միավորելու մի հարկի տակ՝ միախառնելով երաժշտությունն ու պոեզիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր