10364 դիտում
11:00 31-08-2017
«Արաբո» ջոկատի անհայտ կորած 22 մարտիկների անունները կրող հուշաքարի մոտ տեղի ունեցավ Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, Անհայտ կորածների միջազգային օրը, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 121 շենքին հարակից Հերոսների այգում՝ Արցախի հերոսամարտում «Արաբո» ջոկատի անհայտ կորած 22 մարտիկների անունները կրող հուշաքարի և նրանց հիշատակին տարիներ առաջ կանգնեցված խաչքարի կողքին, արդեն 16-րդ տարին անընդմեջ տեղի ունեցավ մեծ միջոցառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը աջակցել էին ՀՀ ԵԿՄ վարչությունը, ՀՀ ՊՆ-ն, Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, Երևանի քաղաքապետարանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար կազմը, ինչպես նաև անհատներ:
Միջացառման սկզբում ԵԿՄ հոգևոր ապասավոր Հայր Անդրանիկ Աբեղա Գևորգյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, այնուհետև հնչեցին ազգագրական, հայրենասիրական երգեր և ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+