Լուի վան Գալ. Ես ծաղրածու չեմ, ես մարդ եմ ու մարզիչ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Արսենալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/28/78264/]խաղի[/url] (3:2) ժամանակ իր ընկնելը:
«Ես ծաղրածու չեմ: Իմ անունը Լուի վան Գալ է, ես մարդ եմ ու մարզիչ:
Նման պահերը իմ փիլիսոփայության մաս չեն կազմում, ես չեմ համարում, որ դա կարող է ինչ որ կերպ ազդել խաղի վրա: Խաղադաշտում պետք է մտածեն խաղացողները, այլ ոչ թե` մարզիչը», ասել է հոլանդացի մասնագետը:
Հիշեցնենք, որ վան Գալը [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/29/78343/]ընկել էր[/url] 4-րդ մրցավարի առջև` ակնարկելով «Արսենալի» խաղացողների սիմուլյացիաները: