Կօգնեմ Գիգզին լավ մարզիչ դառնալ. Լուի վան Գալ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հույս է հայտնել, որ Ռայան Գիգզը կօգնի իրեն ղեկավարել թիմը: Հոլանդացի մասնագետը իր հերթին խոստացել է օգնել Գիգզին:
« Ռայան Գիգզը ինձ կօգնի ընկալել թիմի ավանդույթներն ու մշակույթը: Իմ հերթին, ես նրան շատ բան կսովորեցնեմ, ինչը հետագայում նրան կօգնի լավ մարզիչ դառնալ»,-ասել է վան Գալը: