Ռոբին վան Պերսի. Լուի վան Գալն իմ հետ տգեղ վարվեց
Թուրքական «Ֆեներբահչեի» հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառների մասին:
«Լուի վան Գալը հավաքականում և ակումբում. Դրանք երկու տարբեր մարդիկ են: Ես ուժերի գերլարումով էի խաղում, խաղերից առաջ սրսկում էին ինձ, իսկ որպես պարգև նա ինձ ուղարկեց փոխարինողների կազմ: Դա տգեղ վարվելակերպ էր:
Պետք է խոստովանել, որ Ֆերգյուսոնը թիմի հետ շատ ավելի գրագետ էր աշխատում», ասել է Վան Պերսին: