211652_close_icon

Բակո Սահակյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

views-count2688 դիտում article-date 13:48 27-02-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: ԼՂՀ ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման եւ հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Նմանատիպ նյութեր