Բակո Սահակյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ ապրիլի 22-ին, այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը կարևորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Երկուստեք նշվել է երկրում ներքաղաքական կայունության պահպանման և բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը: