68-ամյա ամերիկացի տատիկը իր նորամուտն է նշել խառը մարտարվեստի մենամարտերում. տեսանյութ
Արտառոց դեպք է գրանցվել ԱՄՆ-ի Կոլորադո քաղաքում: Այնտեղ խառը մարտարվեսի մենամարտի մրցաշարում իր նորամուտն է նշել 68-ամյա ամերիկուհի Էնն Պերեսը դե Տեխադան` դառնալով ММА վարկածով պաշտոնական մենամարտերի պատմության ամենատարեց մասնակիցը:
Դե Տեխադայի մրցակիցը դարձել վերջինիս 24-ամյա հայրենակից Լաուրա Դետմանը, որը հենց 1-ին ռաունդում հաղթել է տեխնիկական նոկաուտով:
Մենամարտը երկար չի տևել. տարեց թոշակառուհին երիտասարդ մրցակցին որևէ դիմադրություն ցույց չի տվել և մրցավարը` խղճալով տատիկին, կանգնեցրել է մարտը:
Էնն Պերեսը 5 տարի զբաղվել է թայլանդական բռնցքամարտով, ունի ջիու-ջիցուի կապույտ գոտի և ММА կանոններով մի քանի տարի մարզվելուց հետո որոշել է բախտը փորձել պաշտոնական մենամարտում: