211652_close_icon

Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահը իր նորամուտն է նշել ռեսթլինգում

views-count1538 դիտում article-date 16:02 16-11-2014
Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Վիզեն իր նորամուտն է նշել ռեսթլինգ մարզաձևում: World Wrestling Entertainment –ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ 32 –ամյա Վիզեն ռինգ է բարձրացել և ներկայացվել է մարզաձևի երկրպագուներին: Հարկ է նշել, որ Վիզեն դեռ ոչ մի մենամարտ չի անցկացրել, քանի որ պայմանագիր չի կնքել WWE-ի հետ: Իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասը Վիզեն անցկացրել է Բրեմենի «Վերդեր»-ի կազմում : Նա 6 հանդիպում է անցկացրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկով, և իր ազգային թիմի կազմում մասնակցել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը:

Նմանատիպ նյութեր