«Ջենոայի» 15-ամյա հարձակվող Պիետրո Պելեգրին Իտալիայի առաջնությունում իր նորամուտն է նշել «Տորինոյի» հետ խաղում (0:1):
Երիտասարդ հարձակվողը, որի տարիքը կազմում է 15 տարեկան և 280 օրեկան, կրկնել է «Ռոմայի լեգենդար հարձակվող Ամադեո Ամադեիի ռեկորդը:
Ամադեին իր առաջին հանդիպումը «Ռոմայի» կազմում 1937թ. մայիսի 2-ին նույնպես անցկացրել էր 15 տարեկանում: