Ռոնալդուն Լաս-Վեգասում հանդիպել է խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոնին
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Լաս-Վեգասում հանդիպել է խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորին:
31-ամյա ֆուտբոլիստը, որը Եվրո-2016-ում հաղթանակից հետո արձակուրդում է և ապաքինվում է վնասվածքից, այցելել է ՄակԳրեգորի մարզական ճամբար, որտեղ 28-ամյա իռլանդացին պատրաստվում է Նեյթ Դիասի հետ մենամարտին:
«Իմ եղբայր Ռոնալդուն այսօր մարզադահլիճում էր: Նա պարզապես գազան է: Շնորհակալ եմ Ռոնալդուին: Հարգում եմ նրան: Կցանկանայի քեզ հաջորդ տարի տեսնել Forbes-ի ցուցակի առաջին տեղում», գրել է ՄակԳրեգորը իր ինստագրամի էջում:
«Հաճելի էր քո հետ շփումը, եղբայրս», պատասխանել է Ռոնալդուն իր էջում: