211652_close_icon
views-count2632 դիտում article-date 09:23 24-02-2016

ՀԷՑ-ի 25% բաժնետոմսերի համար Սամվել Կարապետյանը վճարել Է 8,25 մլն դոլար. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թեպետ «Տաշիր գրապի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մի քանի անգամ նշել է, որ ՀԷՑ-ի առքուվաճառքի գինն առևտրային գաղտնիք է և հրապարակման ոչ ենթակա, այնուամենայնիվ, էլցանցերի անցյալ տարվա 9 ամսվա հաշվետվությունը որոշակի լույս է սփռում այս հարցի վրա։ Ըստ այդ հաշվետվության ՀԷՑ-ի 25% բաժնետոմսերի համար Սամվել Կարապետյանի ընկերությունը վճարել Է 8,25 մլն դոլար։ «Եթե այս թիվը բազմապատկենք 4-ով, կստացվի, որ 100% բաժնետոմսերն արժեն մոտ 33 մլն դոլար։ Իսկ սրան պետք է գումարել նաեւ ՀԷՑ-ի շուրջ 220 մլն դոլարի պարտքերը, որը մարելու է նոր սեփականատերը։ Արդյունքում կստացվի, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 253 մլն դոլար»,– մեզ հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր