2518 դիտում
08:23 18-12-2015
ՀԷՑ-ի բաժնետոմսերի ևս մոտ 25 տոկոսը «Ինտեր ՌԱՕ»–ն օրերս փոխանցել է Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությանը. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերի ևս մոտ 25 տոկոսը «Ինտեր ՌԱՕ»–ն օրերս փոխանցել է Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրապի» մեջ մտնող «Լիորմանդ հոլդինգս լիմիթեդ» ընկերությանը։
Այս մասին նշված է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության պաշտոնական կայքեջում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բաժնետոմսերի փոխանցման առաջին գործարքը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 30-ին, որի արդյունքում Սամվել Կարապետյանի ընկերությանն էր անցել «ՀԷՑ»– ի և «ՀրազՋԷԿ»–ի 25-ական տոկոս բաժնետոմսերը։ Այս գործարքով այդ երկու ձեռնարկությունների ևս 25 տոկոսն անցել է «Տաշիրին»։ Թե որքան է արժեցել այս գործարքը, «Ինտեր ՌԱՕ»–ի հաղորդագրության մեջ նշված չէ։ Բայց դատելով նախկին գործարքից, այս 25 տոկոսանոց երկու փայամասերը նույնպես պետք է արժենան 8 միլիոն 250 հազար դոլար։ Ըստ որոշ տեղեկությունների, այս ձեռնարկությունների մնացած 50 տոկոսը Կարապետյանին կանցնեն մինչև 2017 թվականի վերջ»։
Նմանատիպ նյութեր
1659 դիտում
13:11 29-06-2015
«Ինտեր ՌԱՕ»-ն չի հաստատում ՀԷՑ-ը վաճառելու մասին լուրերը. TASS
1715 դիտում
12:32 29-06-2015
«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը. Kօmmersant
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը