211652_close_icon
views-count1726 դիտում article-date 12:54 14-05-2024

Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․ Սրբազանը կատակեց Շարժման ֆինանսավորման մասին

Մենք պետությո՞ւն ենք, թե՞ շուկա, պետություն ենք չէ՞, ինստիտուտներ գործո՞ւմ են՝ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մի 10 հատ ստեղծել են՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, Պետական վերահսկողության ծառայություն, ինչ ասեք կա, ենթադրաբար կան, թող ստուգեն, գտնեն, հասկանան թվերը, տեսնեն սխալները, ասեն՝ սրանք սխալ են, սրանք ճիշտ են, մենք պե՞տք է ասենք։

Այս մասին լրագրողերների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով՝ իշխանությունների հայտարարություններին, թե թող թափանցիկ գործեն և ասեն՝ ովքեր են ֆինանսավորում, բեմի փողը որտեղից։
«Իրենց գործն է, թող գնան բացահայտեն, գործակա՞լ ենք, թող ասեն՝ գործակալ են, նարկոբարո՞ն ենք, թող ասեն՝ նակրոբարոն են»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե ուզում են ասել՝  նախկիններն են վճարել, Սրբազանը կատակով պատասխանեց․
«Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել, հայ ժողովուրդն էլ է վճարել, էլ ո՞վ կա, արտաքին բոլոր ուժերն են վճարել։ Այս խոսակցությունը փողոցի խոսակցություն է, այդ հարցումներն ինձ մի՛ ուղղեք, ուղղեք համապատասխան կառույցներին»։

Նա նշեց, որ սա թափանցիկ գործ է.

«Իրենք փաստեր ունեն չէ՞։ Էն Հովիկ Աղազարյան էր կարծեմ անունը, էն պատգամավոր կար կարտոֆիլի գործով, ուրեմն նա ասել է, որ այս ժողովրդի 70 տոկոսը գնված է, ես պե՞տք է գնամ հակափաստարկ անեմ, ասե՞լ է, կան համապատասխան կառույցներ թող հետապնդեն, եթե սխալ է ասել, թող դատապարտեն ինչ պատիժ հասնում է թող անեն, ամեն մարդ ափր-ցփր խոսում է այս երկրում ու պատասխան չի տալիս, սա է խնդիրը։ Այս մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն յուրաքանչյուր իրենց ասածների համար»,- հայտարարեց Սրբազանը։

Ինչ վերաբերում է նրան, թե շարժումը մարում է և փողոցում շատ մարդ չկա, նա ասաց․

«Ասենք՝ մարդ չկա, մեկ հոգի է՝ ժողովուրդը, լավ, ես եմ միայն ու իրենց եմ ասում՝ սուտ ես խոսում, էն տեսանյութը որ դրված էր, հերքե՞լ են, կապ ունի՞ մեկի մլն մարդ է ասում, թե՞ մեկ»։

Նմանատիպ նյութեր