211652_close_icon
views-count21941 դիտում article-date 11:01 19-02-2016

Երեկ բանակում սպանված 19-ամյա Դավիթ Տերտերյանը Երեւանից էր. նա երազում էր ատամնաբույժ դառնալ. մանրամասներ

Հրազենային մահացու վիրավորումից երեկ զոհված 19-ամյա Դավիթ Տերտերյանը Երեւանից էր՝ Միրաքյան 39 հասցեից: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Հարեւանները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին, որ ընտանիքում 4 երեխա են՝ երկու եղբայր եւ երկու քույր: Բոլորը շոկի մեջ էին լսած լուրից եւ չէին էլ կարողանում արտահայտվել: Միայն նշում էին, որ անհնար է համակերպվել այդ կորստի հետ, հատկապես Դավիթ Տերտերյանի նման սիրված եւ հարգված երիտասարդի դեպքում: Նրանք պատմեցին նաեւ, որ Դավիթը սովորել է Ավանի բժշկական քոլեջի ստոմատոլոգիական բաժնում եւ ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը: Երազում էր ատամնաբույժ դառնալ: Մահվան իրական պատճառների մասին դեռ ոչ ոք տեղեկություն չունի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր