10774 դիտում
20:23 12-06-2014
Երեկ բանակում սպանված զինծառայողի մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Երեկ՝ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանի մորը, որդու մահվան լուրը դեռ չեն հայտնել:
Նրան միայն ասել են, որ որդին վիրավորվել է, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է եւ տեղափոխել են վերկենդանցման բաժանմունք: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա հարեւաններըը եւ ավելացրեցին, որ եթե դժբախտ դեպքը տեղի չունենար նա վեց ամիս անց ողջ –առողջ տուն կգար: Միաժամնակ ավելացրեցին, որ Դերենիկին զորկոչել են առողջական` տեսողական եւ ողնաշարի խանդիրներով:
<Մինուս 5 տեսողությամբ տարել են Եղնիկների առաջին գիծ: Ախպերն էլ հետն էր ծառայում նա էլ առողջական խնդիրներ ուներ: Իրար կողք-կողքի էին ծառայում: Հիմա ախպորն էլ հետն են բերել: Բա սա արդար ա, բա սա անելու բան ա, բա հիմա մենք ինչ անենք>,- ասացին հարեւանները:Միաժամնակ ավելացրեցին, որ Դերենիկը սովրում էր Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը եւ ծառայությունը ավարտելուց հետո պետք է շարունակեր:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Դերենիկ Արամի Մանուկյանը մահացել էր ոչ թե հակառակորդի, այլ ծառայակցի կրակոցից: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նա փոխանցել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մահ է պատճառել: Նույն հոդվածով որպես կասկածյալ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Բադիկյանը: Կատարվում է քննություն՝ մանրամասները պարզելու ուղղությամբ: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ ժամանակ հենակետում ուժեղ կայծակ է եղել, եւ կրակող զինծառայողը, կայծակը շփոթելով նաեւ կրակոցների հետ, վախից կրակել է, ինչն էլ ծառայակցի մահվան պատճառ է դարձել: Մահացած զինծառայողը Նոր-Նորքի 6-րդ զանգվածից էր, իսկ կրակողը՝ Նոր Արեշից: Աշնանը երկուսն էլ պետք է զորացրվեին: Մինչեւ այդ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
15191 դիտում
13:43 12-04-2014
Երգիչ Ֆորշը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք
4671 դիտում
22:52 18-01-2017
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել . նրա կինը նույնպես հոսպիտալացվել է
Այս բաժնից
862 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1228 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
739 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ