6925 դիտում
13:55 19-02-2016
Երեկ բանակում սպանված 19-ամյա Դավիթ Տերտերյանի մահվան փաստով քրգործ է հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով
Հրազենային մահացու վիրավորումից երեկ զոհված 19-ամյա Դավիթ Տերտերյանի մահվան փաստով առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։
Մինչեւ այդ հայտնել էինք, որ 19-ամյա Դավիթ Տերտերյանը Երեւանից էր՝ Միրաքյան 39 հասցեից: Զորակոչվել էր Մաշտոցի զինկոմիսարիատից: Հարեւանները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ ընտանիքում 4 երեխա են՝ երկու եղբայր եւ երկու քույր: Բոլորը շոկի մեջ էին լսած լուրից եւ չէին էլ կարողանում արտահայտվել: Միայն նշում էին, որ անհնար է համակերպվել այդ կորստի հետ, հատկապես Դավիթ Տերտերյանի նման սիրված եւ հարգված երիտասարդի դեպքում: Նրանք պատմել էին նաեւ, որ Դավիթը սովորել է Ավանի բժշկական քոլեջի ստոմատոլոգիական բաժնում եւ ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը: Երազում էր ատամնաբույժ դառնալ: Մահվան իրական պատճառների մասին դեռ ոչ ոք տեղեկություն չունի: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Նմանատիպ նյութեր
2920 դիտում
13:33 28-02-2015
19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
4397 դիտում
11:44 17-03-2022
Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր