Ջուղայի խաչքարերի ոչնչացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ջուղայի խաչքարերի ոչնչացում, միջնադարյան հայկական խաչքարերի` Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված ավերում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հատկապես Ջուղա քաղաքում:
Վերջին բնաջնջման դեպքը եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվել է Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը իր հազարավոր խաչքարերի հետ։ Այնտեղ գտնվող խաչքարները ջարդված են եղել ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածվել է հրաձգադաշտի: